Արգելափակված Լաչինի միջանցքում ադրբեջանցի կեղծ բնապահպանների ստեղծած վակխանալիան շարունակվում է։
Այս անգամ երաժշտասերները գրեթե ամբողջ կիրճով միացրել են ադրբեջանական «պոպսան» եւ սկսել են պարել։
Ի պատասխան՝ ռուս խաղաղապահները միացրել են «Прощание славянки» քայլերգը։
Արդեն չորրորդ օրն է, ճամբարած ադրբեջանցիները պարբերաբար սադրում են խաղաղապահներին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկի նյարդերը տեղի կտան։





























