Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

«Մենք հույս ունենք, որ երկու երկրները կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաեւ համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ քաղաքացիների խաղաղ կյանքին»,-ասել է Վենբինը։