Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջանկառլո Ջորջետին շաբաթ օրը կոչ է արել Եվրամիությանը ուժեղ եւ ռազմավարական պատասխան տալ ինֆլյացիայի նվազեցման ամերիկյան օրենքին (IRA), որը, նրա խոսքով, սպառնալիք է ազգային տնտեսության համար, հաղորդում է Reuters-ը:
«Որոշ իտալական ընկերություններ մտածում են արտադրությունը տեղափոխել ԱՄՆ՝ հետեւելով IRA սխեմային, ինչը աղետ կլիներ»,-ասել է նա։
ԵՄ-ին մտահոգում է այն, որ 430 միլիարդ դոլար արժողությամբ IRA սխեման, որը տրամադրում է առատաձեռն հարկային արտոնություններ էներգետիկայի ոլորտի բաղադրիչների ներքին արտադրության համար, կարող է ներգավել ԵՄ-ից բիզնեսը, իսկ եվրոպական երկրները կարող են հայտնվել ոչ շահավետ իրավիճակում՝ ավտոմեքենաների արտադրողներից մինչեւ «կանաչ» տեխնոլոգիաների արտադրողներ:





























