Արգենտինական Պուեռտո Մադրին քաղաքում ընթացող պատանիների (մինչեւ 20 տարեկան) շախմատի աշխարհի առաջնության 6-րդ մրցափուլում Ավետիք Գրիգորյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել Իվան Պոպովի (Ռուսաստան) հետ։ Աղջիկների մրցապայքարում Աննա Հայրապետյանը նույնպես սեւերով ոչ-ոքի է խաղացել Ժոզեֆին Պաուլետի (Ռումինիա) հետ,- հաղորդում է Sportinfo.am գործակալությունը։
Այժմ Ա. Գրիգորյանն իր հաշվին ունի 4 միավոր (10-22-րդ տեղեր)։ Հաջորդ տուրում հայ շախմատիստը սպիտակներով կխաղա Ժակո Բլիտի (Արգենտինա) հետ։ Իսկ առաջատարներն են Մ. Վաշիե Լագրավն (Ֆրանսիա) ու Ս. Ժիգալկոն (Ռուսաստան)՝ 5-ական միավորներով։
Ա. Հայրապետյանը նույնպես 4 միավոր է վաստակել (7-14-րդ տեղեր) եւ այժմ 6-րդ տուրում հանդիպելու է Մանիշա Կիրանի (Հնդկաստան) հետ։ Աղջիկների մրցապայքարում առաջատարներն են՝ Ռ. Պադմինին (Հնդկաստան), Բ. Յըլդըզը (Թուրքիա), Մ. Միկաձեն (Վրաստան), Զ. Սեւերյուխինան (Ռուսաստան), Կ. Տյոլսենը (Նորվեգիա) եւ Չժան Սյաովենը (Չինաստան)՝ 4,5-ական միավորներով։




























