Շվեդիայի արտգործնախարարը Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին կոչ է արել՝ ստորագրված արձանագրությունները շտապ վավերացնել։ Այս մասին հայտնում է թուրքական Stargun կայքէջը։
Լյուքսեմբուրգում կազմակերպված ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության համաժողովի ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններին, ասել է. «Կոչ ենք անում, որ երկու երկրների խորհրդարանները արագ վավերացնեն արձանագրությունները։ Հարաբերությունների կարգավորումը բոլորի շահերից է բխում»։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը կախված են «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զորքերի ետ քաշելուց»։




























