«Ես չեմ կարծում, թե ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում լուրջ առաջընթաց կա, իսկ այդ առաջընթացի վերաբերյալ տեսողական խաբկանքը ստեղծում է ԵԱՀԿ Միսնկի խումբը, որը պետք է ինչ-որ կերպ արդարացնի իր գոյությունը»,- նշել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ջամիլ Հասանլին՝ կարծիք հայտնելով, որ Մինսկի խմբի կազմը պետք է փոփոխվի ռոտացիոն սկզբունքով: «Օրինակ, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Թուրքիան չի կարող դառնալ Մինսկի խմբի համանախագահ: Ռուսաստանը, որը համանախագահ երկիր է, Հայաստանում ունի ռազմաբազաներ եւ կարող է համարվել անկողմնակալ, իսկ ահա Թուրքիան, որը նման բազաներ չունի Ադրբեջանում, ԼՂ հարցում շահագրգիռ կողմ է համարվում»,- ասել է Հասանլին ու հավելել. «Ես նաեւ չեմ հասկանում, թե ինչու չպետք է ոչ անկողմնակալ Ֆրանսիային փոխել չեզոք Գերմանիայով: Մինսկի խմբի ներկա կառուցվածքը նպատակ ունի ձգձգել ԼՂ խնդիրը, որպեսզի Ադրբեջանը հաշտվի „ստատուս քվո“-ի հետ»:
Ջամիլ Հասանլի. Մինսկի խմբի ներկա կառուցվածքը նպատակ ունի ձգձգել ԼՂ խնդիրը, որպես
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























