Ռուսաստանի Յակուտիայի Հանրապետության Սրեդնեկոլիմյան շրջանում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով: Հայաստանցիները Յակուտիայում շինարարությամբ են զբաղվել առանց համապատասխան փաստաթղթերի: Նրանց նկատմամբ վարչական գործ է հարուցվել ՌԴ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 18.10 հոդվածով:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՌԴ քաղաքացի անհատ ձեռներեցը, իմանալով, որ Հայաստանի քաղաքացիների՝ ՌԴ-ում աշխատանքի թույլտվության ժամկետը վաղուց սպառվել է, այդուհանդերձ նրանց հետ պայմանագիր է կնքել եւ ներգրավել շինարարական աշխատանքներում: