Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:





























