Դեկտեմբերի 26-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Գևորգ Նանյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 28-ին նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր 1994 թ. Արմեն Զախարյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Արարատի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: