Սյունիքի Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտել երթևեկությանը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ այդ մասին ստացվել է այսօր ժամը 11:39-ին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում են երթևեկությանը:

Փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին փրկարարները քարշակման միջոցով նույն հատվածից դուրս էին բերել 27 բեռնատար: