Ջորջիայի համալսարանի կենսաբանները դիտարկել են, թե ինչպես է Trichonephila clavata սարդի ցանցը դիմանում 20 սանտիմետր եւ մինչեւ 70 գրամ կշռող թռչունին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Insects ամսագրում:

Գիտնականները դիտարկել են Trichonephila clavata սարդերին, որոնք հայտնի են որպես Jerogumo սարդեր։ Սրանք նեֆիլային գնդագործներ են՝ խոշոր սարդերի ցեղ, որոնք հյուսում են ամենամեծ սարդոստայնը: Տեսակը հանդիպում է ամբողջ Ճապոնիայում՝ բացառությամբ Հոկայդոյի, Կորեայում, Թայվանում, արեւելյան Չինաստանում եւ ԱՄՆ-ում։

Էգի մարմնի երկարությունը հասնում է 17-ից 25 միլիմետրի, իսկ արուն ավելի փոքր է՝ 7-ից 10 միլիմետր։ Հասուն էգը կարող է մինչեւ մեկ մետր տրամագծով սարդաստայն հյուսել։

Կենսաբաններն առաջին անգամ նկատել են, թե ինչպես է կարմիր կարդինալը (Cardinalis cardinalis) սնունդը ստանում սարդոստայնից: Թռչունը վայրէջք է կատարել սարդոստայնի վրա, վախեցրել սարդին եւ սկսել ուտել այնտեղ գտնվող միջատներին: Սա տեւել է մեկ րոպե, սարդոստայնի կառուցվածքն այս ընթացքում չի փոփոխվել։

Գիտնականների կարծիքով՝ սարդոստայնի ամրությունը ձեռք է բերվում անսովոր եռաշերտ կառուցվածքի միջոցով։ Կենտրոնում սարդը գնդակ է հյուսում՝ ստեղծելով ցանցի երկու լրացուցիչ շերտ կենտրոնի հետեւում եւ դիմացը։