Թեեւ միջազգային շուկայում նավթը պահպանում է թանկացման միտումները, Հայաստանում բենզինը շարունակում է էժանանալ: Պրեմիում դասի բենզինի 1 լիտրը Երեւանի բենզալցակայանների մեծ մասում արդեն արժե 460 դրամ, իսկ ռեգուլյարը` 440 դրամ: Նախորդ շաբաթվա համեմատ բենզինն էժանացել է 10 դրամով:
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին եւս գրանցվել էր 10 դրամի էժանացում: Բենզինի էժանացման հիմնական պատճառը Եվրոպայում այսպես կոչված «ճամփորդական սեզոնի» ավարտն է: Ամառային արձակուրդների ավարտի հետ մեկտեղ եվրոպացիները դադարում են ավտոմեքենաներով երկարատեւ ճամփորդությունների մեկնել, ինչն էլ հագեցնում է բենզինի նկատմամբ պահաջարկի անկման: Դրա շնորհիվ Փոթիի նավահանգստում մատակարարվող բենզինն էժանացել է` ի հաշիվ բուլղարական ու ուկրաինական մատակարարումների:
Սակայն, եթե միջազգային շուկայում նավթի թանկացման միտումները պահպանվեն, հնարավոր է բենզինի թանկացում նաեւ Երեւանում:
Brent մակնիշի նավթի գինը ներկայում գտնվում է 1բարել/115 դոլար սահմաններում, իսկ Light Sweet-ի գինը մոտեցել է 1բարել/90 դոլարին: Շուկայի վրա բացասական ազդեցություն է թողնում Մեքսիկական ծոցում նավթի հանույթի մեկ երրորդով կրճատումը`փոթորիկների պատճառով:




























