Լեգատում Ինստիտուտը հրապարակել է երկրների բարեկեցության տարեկան վարկանիշը։ 104 պետությունների ցուցակի առաջին տեղում է Ֆինլանդիան։ Այնուհետեւ հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Ավստրալիան, Կանադան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան։
ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձրը ցուցակում Ուկրաինան է, որը կիսել է 61-րդ տեղը Ինդոնեզիայի հետ։ Ռուսաստան ու Թուրքիան կիսում են 69-րդ հորիզոնականը։ Լատվիան զբաղեցնում է 37-րդ տեղը։ Վարկանիշը եզրափակում է Զիմբաբվեն միլիոնի հասնող տոկոսների ռակորդային արժեզրկմամբ։
Ցուցակի կազմման ժամանակ փորձագետները հաշվի են առել ոչ միայն տնտեսական ցուցանիշները, այլ նաեւ բժշկության, կրթության ու քաղաքական ազատությունների մակարդակը։




























