Տաք ձմեռը Եվրոպայի շատ շրջաններ, որոնք սովորաբար տարվա այս շրջանում պատված են լինում ձյունով, մերկ է թողել, եւ ձմեռային սպորտային հանգստավայրերը մտահոգ են ապագայի համար, տեղեկացրել է AP-ն։
Շատերը ձնահավաք մեքենաներն օգտագործում են արհեստական սահուղիներ ստեղծելու համար՝ բարակ սպիտակ շերտեր թողնելով, որոնք ոլորվում են կանաչ ու դարչնագույն բնանկարի ֆոնին։
Շվեյցարական Ադելբոդեն գյուղում Դահուկային սպորտի աշխարհի գավաթի շաբաթօրյա մրցավազքի կազմակերպիչները պայքարում էին զրոյից բարձր ջերմաստիճանի դեմ, որպեսզի մարզիկները կարողանան մասնակցել հանրահայտ միջոցառմանը, մինչ հանդիսատեսները ջերմանում էին այրող արեւի տակ։
Փորձագետների կարծիքով՝ ձյան բացակայությունն այս սեզոնում պատկերացում է տալիս գալիք ձմեռվա մասին, քանի որ գլոբալ ջերմաստիճանները շարունակում են բարձրանալ կլիմայի անտրոպոգեն փոփոխության պատճառով։
Ազդեցությունը, հավանաբար, կզգացվի տարածաշրջանային տուրիստական արդյունաբերության սահմաններից դուրս։ Ձյունը եվրոպական Ալպերում ջրի կարեւոր բնական պահեստարան է Եվրոպայի այն մասերի համար, որոնք տարվա մնացած սեզոններին արդեն տառապում են մշտական երաշտներից։
































