Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարությունը փորձում է վերացնել Կովկասում ամենամեծ արգելոցը՝ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը։ Այս մասին «Коммерсант» ռադիոյի հետ զրույցում հայտարարել է «Կանաչ այլընտրանք» կազմակերպության ծրագրային մենեջեր Իրակլի Մաչարաշվիլին։
Մաչարաշվիլիի տեղեկացմամբ, շրջակա միջավայրի պահպանության նախարարն այդպիսի որոշում ընդունել է այն պատճառով, որ Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքով պետք է 500կմ երկարությամբ էլեկտրահաղորդիչ գիծ անցկացվի, որը միմյանց կկապի Ադրբեջանը եւ Թուրքիան։ Դրան կհետեւի անտառային զանգվածի 12կմ լայնությամբ ծառահատումը։
«Կանաչ այլընտրանքում» հավատացնում են, որ այս ծրագրի իրականացումը անդառնալի կորուսներ կհասցնի երկրի բնապահպանությանը։
Հիշեցնենք, որ գերատեսչության ղեկավար Գոգա Խաչիձեի դեմ բողոքներ եղել են նաեւ անցած շաբաթ։ Բողոքները կապված են եղել նախարարի այն հայտարարության հետ, թե Թբիլիսին, եվրոպական մասշտաբներով, ամենաաղտոտված քաղաքը չէ։ Նախարարին մեղադրողները հայտարարել են, որ մայրաքաղաքում իրավիճակը սպառնալի է, ինչի վկայությունը ուռուցքային հիվանդությունների հաճախակիացումն է։



























