Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-ամյակի հետ կապված Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Այսօր լրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում իրականացված հակաազգային ահաբեկչության 10 տարին: Անցել է 10 տարի, սակայն ցավը չի հանգստացել, վերքը չի սպիացել, քանզի ամբողջ հայ ազգը զգում է, որ իրական մեղավորները մնացին անպատիժ:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ու նրա շուրջ ընթացող զարգացումներն առավել հստակ և տեսանելի են դարձնում 10 տարի առաջ հայոց պետականության դեմ ուղղված աննախադեպ սպանդի ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական լրջագույն շարժառիթների ողջ տրամաբանությունը:
»Նոր Ժամանակներ" կուսակցության վարչությունը մեծագույն ցասումով շարունակում է մնալ բոլոր այն սրտերի հետ, ովքեր պահանջում են արդար դատաքննության իրականացում", ասված է հայտարարության մեջ:




























