«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի ընթացքում, որն այս անգամ տեղի է ունենալու Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, հնարավոր կլինի քվեարկել հենց շոուի ընթացքում: Միջազգային մրցույթի քվեարկության կարգում փոփոխություն է մտցվել: Նոր կանոնների համաձայն, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի ժամանակ քվեարկությունը պետք է տեղի ունենա ոչ թե շոուի ավարտից հետո 15 րոպեների ընթացքում, այլ հենց շոուի ժամանակ:

Այսպիսով, ձայները կարելի է ընդունել հենց առաջին երգից սկսած մինչեւ վերջին երգից հետո եւս 15 րոպեի ընթացքում: Սա լավ է այն առումով, որ հենց որեւէ երգ դուր է գալիս, կարելի է անմիջապես քվեարկել այդ երգի օգտին: