Աֆղանստանում իրականացվող գործողությունների շրջանակներում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները օգտագործելու են Թուրքիայի Կոնիա քաղաքում գտնվող ռազմօդային հենակայանը, գերմանական թերթերին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը։
Թուրքական Haberler կայքը հայտնում է, որ, թուրք պաշտոնյայի խոսքերով՝ Աֆղանստանի ավիացիային օգնելու նպատակով ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար Կոնիայի ռազմական ավիաբազայից օգտվելն ավելի հարմար է:



























