Իտալացի կարաբիներները հայտնաբերել են երկրորդ կացարանը, որտեղ երկուշաբթի Պալերմոյում կալանավորված «Կոզա Նոստրայի»-ի ղեկավարը՝ Մատեո Մեսինա Դենարոն, կարող էր մի քանի օր թաքնվել, հայտնում է RaiNews24 լրատվական ալիքը։
Սիցիլիայի Կամպոբելլո դի Մաձարա քաղաքում մաֆիոզիի մտերիմներից մեկի տան մեջ փոքրիկ սենյակ են գտել։ Այն մարդը, որն ուներ պահեստային թաքստոցի բանալիները, նախկինում մաֆիայի հետաքննության հետ կապված դատապարտվել էր, սակայն հետագայում արդարացվել:
Կացարանը, որն ավելի շատ նման է բունկերի՝ 6 քմ մակերեսով, գտնվել է զգեստապահարանի պատի հետեւում։ Այնտեղ չի եղել մահճակալ, սակայն գտնվել են բազմաթիվ ոսկերչական իրեր եւ թանկարժեք քարեր։
Քննիչները ենթադրում են, որ «Կոզա Նոստրայի» ղեկավարը սենյակը օգտագործել է որպես թանկարժեք իրերի պահեստարան: Նրա առաջին թաքստոցում, որը խուզարկվել էր ամբողջ գիշեր, հայտնաբերվել էին շքեղ իրեր, այդ թվում՝ հայտնի ապրանքանիշների հագուստ եւ թանկարժեք օծանելիք, սակայն զենք չէր հայտնաբերվել։





























