2022 թ․ բյուջեն պաշտպանության գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում․ պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով նաեւ ներկայացրել է համապատասխան գրաֆիկը կառավարության կայքից:

«Այսինքն՝ նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ, անգամ կա դրա համար հատկացված գումար, բայց չկա դրա հրամանը»,-հավելել է նա: