Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր  են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում  և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

6cbd95a674c6358b94b6694b8f06772c.jpeg (74 KB)

fd0ef25a8492199767a441f9006fb1e5.jpeg (76 KB)