ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է մեկներ ԱՄՆ։ Սակայն Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ Էրդողանը այցը հետաձգել էր։ Հայտնի է դարձել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ԱՄՆ կայցելի դեկտեմբերի 7-ին։ Այս մասին հայտնում է Nethaber կայքէջը։
Էրդողանի այցի ընթացքում ԱՄՆ-ում կքննարկվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Ղարաբաղի, Աֆղանստանի, Կիպրոսի եւ Իրանի հետ կապված խնդիրները։ Էրդողանը Իրան կատարած այցի ժամանակ ստացած ուղերձները ԱՄՆ-ում կփոխանցի Օբամային։




























