Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը ծանր ժամանակաշրջան է ապրում։ Ադրիանո Գալիանի սաներին հաղթանակը տրվում է մեծ դժվարությամբ եւ բնական է, որ ակումբի ղեկավարությունը մտածում է թիմը ուժեղացնելու մասին։ Այդ պատճառով հունվարին,երբ կբացվի նոր տրանսսֆերային պատուհանը , ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» թիմի կիսապաշտպան Դավիդ Բեքհեմը կտեղափոխվի «Միլան», որի կազմում նա արդեն հանդես է եկել անցած խաղաշրջանում։

Այս տեղեկությունը օրերս հաստատել է իտալական ակումբի փոխտնօրեն Ադրիանո Գալիանոն. «Բեքհեմը 100 տոկոսով խաղալու է „Միլանի“ կազմում, միայն պակասում է ստորագրությունը պայմանագրում»։

Դժվար է ասել, թե որքանով անգլիացի կիսապաշտպանը կուժեղացնի թիմի խաղը, սակայն մարզիչները նրա հետ որոշակի հույսեր են կապում։