Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին", «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին", «ՀՀ 2009թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին", «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին", «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները":