Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ հունվարի 27-ին պարզել են, որ 2022 թ. նոյեմբերի սկզբին, գիշերը, Տավուշ բնակավայրի 37-ամյա բնակիչը, բաց դռնից մուտք գործելով մեկ այլ տավուշցու առանձնատուն, գողացել է բջջային հեռախոս և ձայնարկիչ:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:




























