Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության՝ հոկտեմբերի 27-ին կայացած 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց Ֆրանսիայի թիմի հետ հանդիպումը: Էլինա Դանիելյանն ու Սիրանույշ Անդրիասյանը պարտություն կրեցին Մարի Սեբայից ու Պոկին Գուիշարից, բայց Լիլիթ Մկրտչյանի եւ Լիլիթ Գալոյանի տարած հաղթանակների շնորհիվ Հայաստանը կարողացավ խաղաղ դաշն կնքել մրցակցի հետ:

6-րդ տուրից հետո Հայաստանի թիմը 8 միավորով Ռումինիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ուկրաինայի եւ Իսրայելի թիմերի հետ բաժանում է 4-9-րդ տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Վրաստանի թիմերը:

7-րդ տուրում հայ մարզուհիները հանդիպելու են Ռումինիայի ընտրանու հետ: