Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել վերադարձնել թուրքական դրոշները Բաքվում գտնվող Շահիդների ծառուղի:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սկսվել են սյուների տեղադրման աշխատանքները, որոնց վրա էլ դրվելու են դրոշները:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների՝ հոկտեմբերի 14–ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանությունները թուրքական դրոշները հանել էին ծառուղուց, ինչը լուրջ դիվանագիտական սկանդալի պատճառ էր դարձել՝ հիմք դնելով այսպես կոչված, «Դրոշների պատերազմին»: