Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության՝ հոկտեմբերի 27-ին կայացած 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Իսպանիայի ուժեղ ընտրանու նկատմամբ:
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի, Վլադիմիր Հակոբյանը՝ Պոնս Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տարան համապատասխանաբար Միգել Իլյեսկասի եւ Իվան Սալգադոյի նկատմամբ:
6-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին 9 միավորով Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականների հետ բաժանում է 2-4-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորում է Ադրբեջանի հավաքականը: Հենց Ադրբեջանի թիմի հետ էլ մեր տղաները խաղալու են այսօր, եւ հաղթելու դեպքում լուրջ շանսեր են ունենալու մրցաշարում հաղթանակ տանելու համար:




























