Թուրքիայում ֆուտբոլային երկու խոշոր ակումբների` «Ֆեներբախչե»-ի ու «Գալաթասարայ»-ի հանդիպումը ավարտվել է ողբերգությամբ: Նշենք, որ այդ խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ֆեներբահչե»-ն:

Ֆուտբոլային հանդիպում տեղի է ունեցել Իզմիրում, որից հետո, երբ մարդիկ հոծ խմբերով դուրս են եկել փողոց, 4 երիտասարդ ընկել են ավտոբուսի անիվների տակ: Նրանցից եւ 19-ամյա Գյորքեմ Դուզեյն ու 18-ամյա Մեհմեդ Քարադեմիրը տեղում մահացել են, իսկ 20-ամյա Նամիկ Քեման Շիշմեքն ու 17-ամյա Ջեմրե Քայան տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: