«Սիլվայի գործով» նիստը հերթական անգամ հետաձգվեց։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստից բացակայում է առողջական պատճառներով։ Փաստաբանը բժշկից տեղեկանք  ներկայացրեց։ Ծանոթանալով փաստաթղթին՝ դատախազները հայտարարություն չարեցին։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 13:00-ին։