«Գինի եւ կոնյակ արտադրող վեց-յոթ վրացական ընկերություններ» մինչեւ սեպտեմբերի վերջ վերադառնալու են ռուսական շուկա: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է Թբիլիսիի պատգամավոր, ընդդիմադիր «Սվոբոդնայա Գրուզիա» կուսակցության ղեկավար Կախա Կուկավան, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:
«Այդ ընկերությունների համար ռուսական շուկայի բացումը կենսական նշանակություն ունի, քանի որ ռուսական էմբարգոյի պատճառով նրանք գտնվում են սնանկացման եզրին»,-ասել է նա թբիլիսյան «Ահալի թաոբա» («Նոր սերունդ») թերթին:
Կախա Կուկավան, ով օրերս Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշչենկոյի հետ` 5-ամյա էմբարգոյի հարցով, հաղորդել է, որ լուծվել է նաեւ Ռուսաստան վրացական ապրանքների մատակարարման միջոցների հարցը:
«Մինչեւ էմբարգոն, Վրաստանը տարեկան վաճառում էր 41 միլիոն լիտր գինի, իսկ այժմ` 12»,-ասել է նա:
«Միայն ռուսական շուկան Վրաստանում աշխատատեղեր կստեղծի»,-հայտարարել է ընդդիմադիրը:




























