Տուվայի Ակ-Դովուրակ հիվանդանոցում հոկտեմբերի 28-ի առավոտյան վախճանվել է 17-ամյա մի դպրոցական, ում վրա ավտոմեքենան ստուգելիս կրակել էր ոստիկանության աշխատակիցը։ Սպանվածի համադասարանցին, ով եւս վիրավորվել էր, այժմ ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, հայտնում է «Русская служба новостей»-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, երբ ոստիկանության աշխատակից Բորբակ Բաիրան Կիզիլ-Մաժալիկ գյուղում կանգնեցրել է ավտոմեքենան, որի ղեկին հարբած անչափահաս է եղել։ Ծառայողական պարտականությունները գերազանցելու համար ոստիկանի դեմ քրեական գործ է հարուցվել։




























