ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում. սեպտեմբերի 18-ի առավոտյան, աղբանոցում գտել են 40-ամյա հայ տաքսիստի մարմինը, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»:

Քաղաքի ոստիկանությունն արդեն ձերբակալել է սպանության մեջ կասկածվողներին, ովքեր տաքսիստին նախ դանակահարել են, ապա այրել մարմինն աղբանոցում:

Պարզվել է, որ նրանք ապրում են Ռուսաստանի տարբեր շրջաններում եւ Մոսկվա են եկել աշխատանք գտնելու:

Life News-ը հաղորդում է զոհի անունը` Սերգեյ Ավանեսյան: Նախնական տվյալներով, սպանության պատճառը շահադիտական է. հանցագործները ցանկացել են խլել Volkswagen Golf ավտոմեքենան, որը ավելի ուշ գտել են նույն թաղամասում:

Ոստիկանության աշխատակիցները հավելել են, որ Ավանեսյանից գողացված մեքենան հայտնաբերվել է դեպքի վայրից ոչ շատ հեռու գտնվող թաղամասում` Վոլգոգրադի պողոտայում: