Սպիտակ-Ալագյազ ճանապարհի 23-րդ կմ-ին, սեպտեմբերի 18-ի երեկոյան, Mercedes ML-320  մակնիշի ավտոմեքենա է շրջվել: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 5 ուղեւորները, այդ թվում` 3 եւ 4 տարեկան երկու երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: