Սեպտեմբերի 18-ին, Լեհաստանի դեսպանատան աշխատակից Լ. Կարապետյանից ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի 3 քաղաքացի` 1 կին եւ 2 տղամարդ, բարձրացել են Արագած լեռը եւ չեն վերադարձել: Հայտնի է, որ որոնվողներն իրենց ընկերներին պետք է հանդիպեին Արթիկ քաղաքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը եւ շրջակա գյուղերի գյուղապետերը քաղաքի հյուրանոցներում եւ շրջակա տարածքներում որոնում են արշավախմբի մյուս անդամներին, որոնցից հնարավոր կլիներ ճշտել արշավախմբի երթի ուղղությունները: Լեհաստանի քաղաքացիները գտնվել են անվնաս, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:



























