Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 21-րդ կմ-ին, սեպտեմբերի 18-ին, «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի բեռնատարը բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ն իր հերթին բախվել է  «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի, իսկ «ԶԻԼ-ՄՄԶ-4502»-ը վրաերթի է ենթարկել Տեղ գյուղի բնակիչ, 29-ամյա Հենրիկ Մինասյանին: Վերջինս տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: