Սեւան քաղաքում, այսօր` սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան, «Գեղամա» լողափում ջրահեղձ արված դիակ են գտել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Գեղամա» լողափի հարակից տարածքում, ափից 5 կմ հեռավորության վրա, ջրի մեջ տղամարդու դիակ են նկատել:Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը: Նրանք լճից դուրս են բերել մոտ 60 տարեկան (ինքնությունը դեռ պարզ չէ), գոտկատեղից քար կապած տղամարդու դիակ եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




























