Նախօրեին` սեպտեմբերի 18-ին, ԼՂՀ-ում, 209 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում, ՏԻՄ ընտրություններ են կայացել: Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ էր մտել երեք մարդ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը, ԼՂ վարչապետի խորհրդական Էդուարդ Աղաեբեկյանը եւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ պատգամավոր, սոցիալական ապահովության նախարարության իրավաբան Մարատ Հասրաթյանը: ԼՂՀ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել ընտրությունների արդյունքները:
Նշենք, որ ԼՂՀ-ում ընթացող ընտրություններին հետեւել են Հայաստանի ԱԺ-ից ժամանած պատվիրակության անդամները: Նրանք նշել են, որ ընտրությունները լավ են անցել եւ թերություններ չեն եղել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԿԸՀ-ից, ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ընտրողների 58.71 տոկոսը։




























