Տարիների ընթացքում անկախ Հայաստանի ուղին կհարստանա նոր ձեռքբերումներով: Նման կարծիք է հայտնել լրագրողներին Ազգային ժողովի` Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմանը:

Նրա կարծիքով, անկախության տարիներին երկրի անցած դժվարությունները չպետք է մթագնեն ժողովրդի գլխավոր արժանիքը` իր երկրում ազատ ապրելու իրավունքը: «Համոզված եմ, որ տարիներ անց մեր երեխաները կարող են գնահատել մեր ձեռքբերումները, որոնց հասել են իրենց ծնողները, եւ համալրեն դրանք նորերով»,-հայտարարել է նա:

Նրա կարծիքով, Հայաստանը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման մակարդակով, մարդու իրավունքներ եւ խոսքի ազատության պահպանմամբ: