Մոսկվայում ձերբակալվել է աբխազ «օրենքով գող» Մամուկա Չկադուան։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, Չկադուան, ով հայտնի է որպես «Մամուկա Գալսկի», ղեկավարել է բնակարանային գողություններով զբաղվող Մոսկվայի եւ շրջանների հանցավոր խմբավորումների քրեական եկամուտները։
Ձերբակալման պահին Չկադուայի մոտ հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Մալիգանովի անունով, եւ 4,7 գրամ հաշիշ։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։




























