6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել շաբաթ օրը ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզու արեւելյան մասում, բայց ցունամիի մասին նախազգուշացում չի եղել, հայտնում է Reuters-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Նեմուրո թերակղզում 61 կմ խորության վրա, տեղեկացնում է Երկրի եւ տարերային աղետների հանդեպ կայունության մասին գիտությունների ազգային հետազոտական ինստիտուտը (NED):

Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան:

Հոկայդոյի երկու քաղաքապետարաններում երկրաշարժը գրանցվել է 5-ից ցածր մակարդակում՝ ինտենսիվության 7 բալանոց ճապոնական սանդղակով, որը չափում է հողի տատանումները:

Ըստ ճապոնական օդերեւութաբանական գործակալության, սա սովորաբար մի մակարդակ է, որի դեպքում առարկաներն ընկնում են դարակներից, իսկ չամրացված կահույքը կարող է շարժվել: