Հունաստանն ուժեղացնում է սահմանապահ վերահսկողությունը Թուրքիայի հետ իր ցամաքային եւ ծովային սահմաններին՝ զգուշանալով մարդկանց հոսքից Թուրքիայի հարավ-արեւելքը եւ Սիրիայի հյուսիսն ամայացրած երկրաշարժերից հետո։
Հարյուրավոր հավելյալ սահմանապահներ հանգստյան օրերին սկսել են պարեկել հույն-թուրքական ցամաքային սահմանը Էվրոսի շրջանում, գրել է The Guardian-ը։
«Միլիոնավոր մարդկանց տեղափոխությունը հարցի լուծում չէ»,- ասել է Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին՝ ընդգծելով Թուրքիա եւ Սիրիա շտապ՝ «մինչեւ դա տեղի կունենա», օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։
Սպասվում է, որ մարդկանց մի մասը, որոնք անօթեւան են մնացել փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո, որոնք ավելի քան 50 000 մարդու կյանք են խլել, կփորձի անցնել Եվրոպա, եթե նրանց անհրաժեշտ հումանիտար օգնություն չհասցվի։


























