Ուկրաինան այսօր՝ փետրվարի 28-ին, խզել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ ԱՊՀ-ի հետ պետական ​​սահմանի ոլորտում առկա որոշ պայմանագրեր։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, փոխանցում է Korrespondent.net-ը։

Հաղորդվում է, որ դադարեցվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ պայմանագիրը ռուս-ուկրաինական պետական ​​սահմանով անցակետերի զարգացման գործում համագործակցության եւ փոխգործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 18.10.2011-ին Դոնեցկում։

Չեղարկվել է նաեւ Ուկրաինայի եւ Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջեւ ուկրաինա-բելառուսական պետական ​​սահմանի անցակետերում համատեղ հսկողություն կազմակերպելու մասին համաձայնագիրը։ Այս պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Կիեւում։

Ուկրաինան դուրս է եկել նաեւ ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերին սահմանապահ զորքերի հատուկ տեխնիկա եւ այլ նյութերի արտոնյալ մատակարարումների մասին համաձայնագրից։

Այս պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում։