Վրաստանում կառավարությունն ու խորհրդարանը խորհրդակցություններ են վարում Վրացական երկաթուղու վաճառքի հարցով: Այդ մասին հաղորդել է ոլորտային տնտեսության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գեորգի Մելաձեն: Նրա խոսքով, օրենքով ամրագրված է, որ Նավթի եւ գազի կորպորացիայի վերահսկիչ փաթեթը պետք է մնա պետության ձեռքում, իսկ երկաթուղու հարցով քննարկումներ են ընթանում:

Վրաստանը բորսաներում է տեղադրելու մի քանի պետական ընկերությունների, այդ թվում` Վրացական երկաթուղու, էլեկտրահամակարգի, Նավթի եւ գազի կորպորացիայի բաժնետոմսերը: