Բրյանսկի մարզի Լոմակովկա գյուղը մեկ ժամ է՝ գնդակոծվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Այս մասին տեղեկացրել է Mash-ը։

Նշվել է, որ Ստարոդուբի շրջանի բնակիչները թաքնվում են նկուղներում։ Մի քանի արկ ընկել է քաղաքացիական օբյեկտների վրա, թե հատկապես որտեղ՝ չի նշվում։ Նախնական տեղեկատվությամբ՝ ոչ ոք չի տուժել։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծում է ռուսական շրջանները։

Բրյանսկի մարզի վեց շրջաններ սահմանակից են Ուկրաինայի Չեռնիգովյան եւ Սումայի շրջաններին։ Ստարոդուբի շրջանը մոտ 200 կիլմետր է հեռու Ուկրաինայի Չեռնիգովյան մարզից։