Թայվանին ԱՄՆ-ի սպառազինությունների վաճառքը վնաս է հասցնում Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերություններին, խաթարում է կայունությունը կղզու շրջանում, Չինաստանը դեմ է դրան: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
«ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը կոպտորեն խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը եւ ամերիկա-չինական երեք համատեղ կոմյունիկեի դրույթները, լուրջ վնաս է հասցնում Չինաստանի ինքնիշխանությանը եւ անվտանգության շահերին, ինչպես նաեւ լրջորեն վնասում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին, ինչպես նաեւ Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Պենտագոնի անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին չորրորդ սերնդի F-16 կործանիչների եւ ուղեկցող հանդերձանքի համար զինամթերքի վաճառքի հնարավոր գործարքին, որի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 619 մլն դոլար: Ամերիկյան վարչակազմն արդեն պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին այդ որոշման մասին։ Օրենսդիր մարմինն այժմ մեկ ամիս ժամանակ ունի հնարավոր գործարքը վերանայելու եւ դրա հնարավոր արգելափակման մասին որոշում կայացնելու համար:





























