Իրանը ցանկանում է ստանալ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը, ինչն Իսրայելը խոչընդոտ է համարում իրանական միջուկային ծրագրի օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել, ինչի պատճառով դիտարկում է հարձակման հնարավորությունը։ Իսրայելում եւ ԱՄՆ-ում գործակալության աղբյուրները հայտնել են, որ Իրանի կողմից С-400 ձեռք բերելու հեռանկարը կարող է արագացնել Թել Ավիվի՝ հարված հասցնելու որոշումը։ Իսրայելում նաեւ կարծում են, որ, եթե Թեհրանը ստանա այդ համակարգերը, այդպիսով կկրճատվի հնարավոր հարվածի հավանականությունը, ուստի կարող են որոշել ավելի արագ գործել։
«Որքան ավելի երկար եք սպասում, այնքան ավելի դժվար է դառնում: Մենք շատ երկար ենք սպասել։ Կարող եմ ասել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա»,- գործակալությունը մեջբերում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքը։





























