Սահմանամերձ Տյոտկինո գյուղը կրկին հայտնվել է Ուկրաինայի  գնդակոծության տակ, ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ, հինգշաբթի հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Այս րոպեներին շարունակվում է Կուրսկի մարզի Տյոտկինո գյուղի հերթական գնդակոծությունը։ Մեր ռազմական ուժերը պատասխան հարված են հասցնում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ։ Փրկարար ծառայությունները պատրաստ են ժամանակին օգնություն ցուցաբերել»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ստարովոյտը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։