Տուլայի մազրում հայտնաբերվել է մեկուկես մետր տրամագծով ռմբափոս, տարածքը շրջափակվել է, աշխատում են սակրավորները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ սոցցանցերի՝ Կիրեեւսկի շրջանի Բերեզովսկի գյուղի բնակիչները առավոտյան մոտավորապես 8-ին պայթյուն են լսել։

Կիրեեւսկի շրջանի միասնական դիսպետչերական ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ժամը 8.16-ին բնակիչներից մեկը զանգահարել է 112 «եւ ասել, որ Բերեզովսկի գյուղի Մոլոդեժնայա փողոցի վերջում պայթյուն է լսել»:

«Այս տեղեկությունը փոխանցվել է հրշեջ ծառայությանը, ոստիկանությանը, դատախազին, ԱԴԾ-ին, շրջանի ղեկավարին։ Բերեզովսկի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է մոտ մեկ մետր չափով ռմբափոս՝ կես մետր խորությամբ, եւ մետաղական առարկաների բեկորներ։ Տարածքն այժմ շրջափակված է, աշխատում են փորձագետները»,- ասել է գործակալության զրուցակիցը: