Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, որն առանց այդ էլ ճակատագրական է, շարունակում է վատթարանալ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի գծով ՄԱԿ-ի համազեկուցող Անաիս Մարինը Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում։

Մարինի տվյալներով՝ Բելառուսում այժմ մոտ 1 400 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ 32 լրագրող։ ՄԱԿ-ի համազեկուցողը հիշեցրել է Բելառուսի Հանրապետությունում քաղաքացիների կարծիք հայտնելու ազատության իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ավելի քան 700 հասարակական կազմակերպություն ստիպված է եղել փակվել 2020թ. նախագահական ընտրությունների կեղծարարարությունների դեմ բողոքների կոշտ ճնշումներից հետո։

ՄԱԿ-ի փորձագետը մտավախություն ունի, որ Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կարող է «անհետանալ ռադարներից», որովհետեւ երկրում բոլոր անկախ ԶԼՄ-ները հարկադրված են լռել։